Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը»` Գորիսի թատրոնում

«Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը»` Գորիսի թատրոնում
08.09.2013 | 15:30

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր խաղաշրջանում հանդես է գալու պրեմիերայով` Մորիս Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» (ռեժիսոր` Սերժիկ Սայունց):

Թատրոնի գլխավոր ռեժիսոր Գոռ Մարգարյանը տեղեկացրեց, որ այս տարի հանդիսատեսի դատին են հանձնել Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը (մշակույթի նախարարության աջակցությամբ), ընթացիկ և ամանորյա ներկայացումներով հյուրախաղերի են պատրաստվում Սյունիքի քաղաքներում, գյուղերում, Արցախում: Անդրադառնալով խնդիրներին, նշեց, որ մարզերում կա հանդիսատեսի պակասի խնդիր, որը, սակայն աստիճանաբար լուծելի է դառնում: Մեզ հետ զրույցում Գոռ Մարգարյանը հավելեց, որ թատրոնն ունի նաև երիտասարդ դերասանուհիների պակաս: Անդրադառնալով՝ «Ինչպե՞ս եք լրացնում այդ բացը» հարցին` պատասխանեց. «Ամեն անգամ տարբեր եղանակով, չնայած հարցն արդեն օրակարգում է, և ամեն բան արվում է, որ մշտական լուծում ստանա»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ